Ոստիկանությունը հրապարակել է «Սասնա ծռերի» անդամների անունները

© Sputnik / Asatur YesayantsЧлены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване
Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդման ժամանակ հրապարակել է «Սասնա ծռերի» անդամների անունները. ցուցակում ներառված է 31 անուն։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Ոստիկանությունը հրապարակել է հուլիսի 17-ի վաղ առավոտյան պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբի 31 անդամների անունները:

Նրանք են՝ Պավել Մանուկյան, Տիգրան Մանուկյան, Արամ Հակոբյան, Արմեն Լամբարյան, Գագիկ Եղիազարյան, Արեգ Կյուրեղյան, Սմբատ Բարսեղյան, Էդվարդ Գրիգորյան, Արմեն Բիլյան, Վարուժան Ավետիսյան, Աշոտ Պետրոսյան, Թորոս Թորոսյան, Մխիթար Ավետիսյան, Թաթուլ Թամրազյան, Վարդան Գերավետյան, Գևորգ Իրիցյան, Սեդրակ Նազարյան, Մարտիրոս Հակոբյան, Արթուր Սողոմոնյան, Արայիկ Խանդոյան, Սերգեյ Կյուրեղյան, Հովհաննես Հարությունյան, Հովհաննես Վարդանյան, Ռուբեն Գրիգորյան, Արայիկ Հակոբյան, Գևորգ Մելքոնյան, Գառնիկ Հովակիմյան, Արթուր Մելքոնյան, Էդգար Սողոմոնյան, Արամ Մանուկյան, Տիգրան Սարգսյան:

Հուլիսի 17-ի վաղ առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք ու պատանդ վերցրել ոստիկանության ծառայողներին։ Զինված հարձակման նախաձեռնողները պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սեֆիլյանին, ինչպես նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։

Գրոհի ժամանակ սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչյա Խոստեղյանը և ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

Լրահոս
0