Գարեգին Չուքասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

© Sputnik / Asatur YesayantsГарегин Чукасзян
Гарегин Чукасзян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դատարանը Գարեգին Չուքասզյանի նկատմամբ կալանքի որոշում է կայացրել ու հետախուզում հայտարարել:

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն` ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՙՀիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանի մասնակցությամբ քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել:

Այդ նպատակով ուղարկվել են ծանուցագրեր, սակայն Չուքասզյանը քննչական մարմին չի ներկայացել և փոխել է բնակության վայրը՝ առանց այդ մասին պատշաճ ծանուցելու նախաքննական մարմնին։

Այսպիսով, ՔԿ-ի մեկնաբանությամբ, Չուքասզյանը խախտել է իր նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի օրենքով սահմանված պահանջները։

Արդյունքում դատարանի որոշմամբ փոխվել է Չուքասզյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը և ընտրվել կալանավորումը: Չուքասզյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Լրահոս
0