Հետախուզվողին հայտնաբերեցին Բագրատաշենի անցակետում

© Sputnik / Асатур ЕсаянцПолиция, Служба безопасности
Полиция, Служба безопасности - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող տղամարդուն հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային անցակետում։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. ՀՀ ոստիկանության հրապարակած հաղորդագրության համաձայն` հուլիսի 25-ին, ժամը 00.05-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Էդուարդ Դ.-ն, որը հունիսի 29-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի (թմրանյութ պահելը) 1-ին մասի մեղադրանքով:

Լրահոս
0