114 դիմում ՄԻՊ-ին՝ հուլիսի 17-ից հետո

© Sputnik / Asatur Yesayants / Арман Татоян
Арман Татоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 17- 22-ը 40-ից ավելի այցելություններ են կատարել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի-Sputnik. Հուլիսի 17-22-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է բանավոր և գրավոր 114 հաղորդում, հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Ներկայացված հաղորդումները հիմնականում վերաբերել են ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելուն, նրանց նկատմամբ բռնության գործադրմանը, քաղաքացիների անձնական իրերը սահմանված ընթացակարգերի խախտմամբ վերցնելուն և չվերադարձնելուն, ոստիկանության բաժիններ փաստաբանների մուտքը խոչընդոտելուն և բերման ենթարկվածների՝ զանգի իրավունքը չապահովելուն:

Նշված հաղորդումների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած տվյալների հիման վրա մարդու իրավունքների պաշտպանը սահմանված կարգով սկսել են բողոքների քննարկման ընթացակարգ:

Зограп Еганян - Sputnik Արմենիա
ՄԻՊ–ը դիմել է հատուկ քննչական ծառայություն

Համապատասխան իրավասու պետական մարմիններին ներկայացվել է պարզաբանումներ ստանալու պահանջ:

Ստեղծված իրավիճակին և քաղաքացիների՝ բերման ենթարկելու իրավական հիմքերին, նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը և նրա աշխատակազմի ներկայացուցիչները կատարել են 40-ից ավելի այցելություն ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ և բժշկական հաստատություններ:

 

Լրահոս
0