Հայաստանի նախագահը ցավակցել է Չինաստանի նախագահին

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПрезидент Армении Серж Саргсян
Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով բազմաթիվ մարդկային կորուստների և ավերածությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության հետևողական ջանքերի և չին ժողովրդի միասնականության, իմաստության ու աշխատասիրության շնորհիվ կհաջողվի հնարավորինս արագ հաղթահարել աղետի հետևանքները»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

 

Լրահոս
0