ԱԱԾ-ն հրապարակել է «Սասնա ծռերի» զրույցի ձայնագրությունը

© Sputnik / Asatur YesayantsЧлены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване
Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է «Սասնա ծռեր» խմբի անդամների զրույցի ձայնագրությունն ու հայտարարել, որ այսուհետ ստիպված է լինելու ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել:

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ այսուհետ ստիպված է լինելու ձեռնարկել ավելի կոշտ միջոցներ՝ ՙՍասնա ծռեր՚ խմբի կողմից հանցանքների կատարումը կանխելու և խափանելու նպատակով:

«Զինված խմբի անդամների՝ հետզհետե ավելի վտանգավոր դարձող հանցավոր վարքագիծն անցնում է բոլոր սահմանները, որոնցում հնարավոր է դրսևորել ողջամիտ զսպվածություն,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։- Լավատեղյակ լինելով հանցավոր խմբի անդամների մտադրություններին և նախապատրաստած հանցավոր արարքներին, զգուշացնում ենք, որ մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող բոլոր վտանգներն անհապաղ չեզոքացվելու են պատասխան իրավաչափ գործողություններով»:

Ասվածը հիմնավորելու համար ԱԱԾ-ն նաև ՙՍասնա ծռերի՚ անդամների զրույցի ձայնագրությունն է հրապարակել՝ նշելով, որ այն ձեռք է բերվել օրենքով սահմանված կարգով:

Լրահոս
0