Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն է արել

© Sputnik / Asatur Yesayants / Митинг и шествие оппозиционного фронта «Новая Армения» проходит в Ереване
Митинг и шествие оппозиционного фронта «Новая Армения» проходит в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բանտում գտնվող, «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքի գրավման առաջին իսկ օրվանից պատրաստակամություն է հայտնել «բոլոր հնարավորությունները ներդնել հարցի հանգուցալուծումը անարյուն գտնելու համար»:

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը իր պաշտպան Արա Զաքարյանի միջոցով «Ազատություն» ռադիոկայանին հայտարարություն է փոխանցել, որում ասվում է.

«Հույս ունենալով, որ իշխանությունները օր առաջ կսթափվեն և կնստեն բանակցությունների, ներկայումս չեմ ցանկանում բանակցությունների մանրամասներին այժմ անդրադառնալ՝ այդ պրոցեսը որևէ կերպ չվտանգելու համար։

Մենք ունենք հստակ քաղաքական ծրագիր խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Ակնհայտ է, որ բանակցային պրոցեսի ուշացումը տանում է դեպի իրավիճակի լարման, որի պայմաններում կարող են նոր բախումներ, վիրավորներ և մարդկային կորուստներ լինել»։

 

Լրահոս
0