Ցուցարարները կրկին երթի դուրս եկան

© Sputnik / Наира ПогосянԵրևանում երթ են անցկացնում
Երևանում երթ են անցկացնում - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր` հուլիսի 26-ին, Խորենացու փողոցում մեկնարկած հանրահավաքը կրկին երթի վերածվեց

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Արդեն 10-րդ օրն է` Խորենացու փողոցում լարված իրավիճակ է տիրում։ Ոստիկանության գրավված ՊՊԾ գնդին հարակից տարածքում ամեն օր բազմամարդ հավաքներ են անցկացվում։ Այսօր մեկնարկած հերթական հավաքը կրկին վերածվեց երթի։

Ցուցարարներն անցնում են Երևանի փողոցներով, շարժվում դեպի Հանրապետության հրապարակ։ Նրանք հավանաբար կկրկնեն երեկվա երթուղին` կանցնեն Նար-Դոս, Նալբանդյան, Թումանյան փողոցներով դեպի Աբովյան փողոց, այնուհետև Հանրապետության հրապարակով և Տիգրան Մեծ պողոտայով կվերադառնան Խորենացու փողոց։

Ինչպես նշում է Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից, այսօրվա երթի մասնակիցների թիվն անհամեմատ մեծ է, քան նախորդ օրերին։

© Sputnik / Наира ПогосянՑուցարարները երթի են դուրս եկել
Шествие в Ереване - Sputnik Արմենիա
Ցուցարարները երթի են դուրս եկել

 

Լրահոս
0