«Սասնա ծռերի» Պավլիկն ու նրա որդին վիրավոր են

© Sputnik / Asatur Yesayants / Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване. Павлик Манукян
Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване. Павлик Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ «Սասնա ծռերի» անդամ Պավել Մանուկյանն ու նրա որդին վիրավոր են:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես նաև Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը:

«Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար»,- գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Հիմնադիր խորհրդարանն» էլ իր հերթին է հայտարարություն տարածել ոստիկանական հարձակման մասին։

«Սասնա ծռեր» խմբավորման ֆեյսբուքյան էջում նշված է.«Քիչ առաջ ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը և հավանաբար խմբի այլ անդամներ: Ոստիկանները առևանգել են Պավելին, Արամին, Գագիկ Եղիազարյանին և խմբի ևս մեկ անդամի»:

Լրահոս
0