Պավել և Արամ Մանուկյանների վիճակը ծանր է

© Sputnik / Asatur YesayantsПавлик Манукян - лидер вооруженной группы, захватившей здание полка
Павлик Манукян - лидер вооруженной группы, захватившей здание  полка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը Ոստիկանության ՊՊԾ գնդի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորված «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի և նրա որդու՝ Արամ Մանուկյանի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, բայց կայուն:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Փոխհրաձգությունից հետո «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել երեք մարդ, որոնցից մեկը ոստիկանության աշխատակից: Նա հիվանդանոց է տեղափոխվել սրունքի հրազենային վնասվածքով: Կատարվել են համապատասխան միջամտություններ: Բժիշկները վստահեցնում են, որ նրա վիճակը կայուն է:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանն ու Արամ Մանուկյանն էլ համապատախսան միջոցառումներրից հետո տեղափոխվել են վիրահատարան, կատարվել է վիրահատություն, այնուհետև հիվանդները տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանի խոսքով՝ նրանց երկուսի վիճակն էլ գնահատվում է ծանր, բայց կայուն և վերահսկելի, արհեստական շնչառության ապարատ է միացված:

Ըստ բժիշկների՝ վիրահատությունը տևել է շուրջ 2 ժամ:

Լրահոս
0