Զինված միջադեպից հետո ստացիոնար բուժում է ստանում 14 վիրավոր

© Sputnik / Lusine AdamyanБольница
Больница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առավոտյան համայցերից հետո, ժամը 10.00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում ՀՀ ոստիկանության ՊՊԾ տարածքում զինված միջադեպից հետո ստացիոնար բուժօգնություն է ստանում 14 վիրավոր:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Երևանի հիվանդանոցներում բուժում ստացող 14 վիրավորից 6-ը ոստիկան են, 3-ը` զինված խմբի անդամ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել իրավապահ մարմինների 1 աշխատակից և զինված խմբի 2 անդամ ` հրազենային վնասվածքներով։ Զինված խմբի վիրավորում ստացած անդամները վիրահատությունից հետո գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Նրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր։
Հոսպիտալացված ոստիկանը բաժանմունքում է, վիճակը գնահատվում է բավարար։

Հուլիսի 17-ին հոսպիտալացված ոստիկանի վիճակը կայուն ծանր է, կա ապաքինման դրական միտում։

Զինված խմբի 2 անդամ տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց։

Հավաքի մասնակիցներից որևէ մեկը բժշկական օգնություն ստանալու նպատակով չի դիմել։

 

Լրահոս
0