Պավել Մանուկյանի և նրա որդու առողջությանը շարունակում է վտանգ սպառնալ

© Sputnik / Asatur YesayantsЧлены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване. Павлик Манукян
Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване. Павлик Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը Ոստիկանության ՊՊԾ գնդի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորված «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի և նրա որդու՝ Արամ Մանուկյանի կյանքին շարունակում է վտանգ սպառնալ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Պավել Մանուկյանի և որդու առողջական վիճակի մեջ դրական շարժ կա, սակայն կյանքին դեռ շարունակում է վտանգ սպառնալ։ Այս մասին լրագրողներին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի ղեկավար Հարություն Մանգոյանը:

«Երկու տուժածի առողջական վիճակն էլ ծանր է։ Արամ Մանուկյանի մոտ կան դրական փոփոխություններ, արդեն ինքնություն է շնչում, գիտակցությունը պարզ է։ Կատարվել են վիրակապություններ, ցավազրկումներ»,- ասաց Մանգոյանը։

Բժշկի խոսքով` Պավլիկ Մանուկյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր, նա շնչում է արհեստական շնչառական ապարատի օգնությամբ: Մանուկյանն ունի փափուկ հյուսվածքների հրազենային վնասվածքներ, սակայն նա, ըստ բժշկի, դեռ երկար կմնա արհեստական շնչառության սարքին միացված:

Հուլիսի լույս 27-ի գիշերը ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Դրանից առաջ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:

Լրահոս
0