Երևանի շենքերից մեկի բնակարանում դի է հայտնաբերվել

© Sputnik / Асатур Есаянц МЧС
МЧС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները Երևանի շենքերից մեկի բնակարանում 80 տարեկան քաղաքացու դի են հայտնաբերել։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Հուլիսի 27-ին, ժամը 11.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 4 նրբանցքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. սանհանգույցի հատակին հայտնաբերվել է Ս. Ք.-ի (1936 թ. ծնված) դին:

 

Լրահոս
0