Ոստիկանությունը զգալի ուժեր է կենտրոնացրել Խորենացու փողոցում

© Sputnik / Asatur YesayantsМитинг на территории захваченного здания полка ППС
Митинг на территории захваченного здания полка ППС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերջին օրերին ոստիկանության նոր ստորաբաժանումներ են ժամանում «Սասնա ծռեր» խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածք:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Ոստիկանությունը շարունակում է իր աշխատակիցների թիվն ավելացնել Խորենացու փողոցում գտնվող պարեկապահակային գնդի շենքի տարածքում։ Ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում հավաքի համար նախատեսված վայրից: Ավելի վաղ ոստիկանությունը պահանջել էր հավաքը Խորենացու փողոցից տեղափոխել այլ վայր` անվտանգության նկատառումներից ելնելով:

«Սասնա ծռեր» զինված խումբն առավոտյան պատանդ է վերցրել փոխհրաձգության հետևանքով վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար եկած բժիշներին։

Հայաստանի բժշկական հանրությունը վրդովված է «Շտապօգնության» աշխատողներին պատանդ վերցնելու փաստից։

Լրահոս
0