Ջերմաստիճանը, հակառակ իրավիճակի, կայուն է

© Sputnik / Asatur YesayantsАрмянские мужчины пропагандируют здоровый образ жизни на берегу реки Раздан
Армянские мужчины пропагандируют здоровый образ жизни на берегу реки Раздан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն առանձնապես չի փոխվի առաջիկա հինգ օրերին։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի-Sputnik. Հուլիսի 28-30-ը շրջանների մեծ մասում, 31-ին՝ հարավ-արևելյան շրջաններում, կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում:

Երևանում այսօր երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 29-30-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

Օգոստոսի 1-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այդ մասին հաղորդում է ԱԻՆ-ը։

Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հուլիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40.00C (1973 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 11.80C (1983 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.80C

 

 

Լրահոս
0