Փաստաբան. Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է խախտումներով

© Sputnik / Asatur YesayantsЧлен "Учредительного парламента" Алек Енигомшян
Член Учредительного парламента Алек Енигомшян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է: Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ՝ հավելելով, որ ձերբակալության որոշումը կայացվել է երեկ գիշերը, նրան բերման ենթարկելուց հետո:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի-Sputnik. Հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու կասկածանքով երեկ երեկոյան բերման ենթարկված «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է:

Նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք դեռ չի առաջադրվել:

Նիկոլայ Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ իրավապահ մարմիններն իր պաշտպանյալի նկատմամբ թույլ են տվել բազմաթիվ խախտումներ:

Член Учредительного парламента Алек Енигомшян - Sputnik Արմենիա
Ալեք Ենիգոմշյանին տարել են ԱԱԾ

Թե ինչ խախտումների մասին է խոսքը, փաստաբանը չմանրամասնեց՝ հայտնելով, որ դրանց մասին տեղյակ է պահել ՀՀ ՄԻՊ գրասենյակին:

Մեզ հետ զրույցի պահին Նիկոլայ Բաղդասարյանն ուղևորվում էր ՄԻՊ գրասենյակ՝ պաշտպանի հետ հանդիպելու և իր պաշտպանյալի նկատմամբ կատարված խախտումներն արձանագրելու համար:

Լրահոս
0