Բժիշկներին ազատ արձակել առանց նախապայմանների. նախարարության հորդորը

© Sputnik / Asatur YesayantsЧлены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване
Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առողջապահության նախարարությունը հերթական կոչն է ուղղել ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին՝ հորդորելով բաց թողնել շտապօգնության բուժանձնակազմի անդամներին:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը «Սասնա ծռեր» խմբի անդամներին հորդորում և պահանջում է առանց որևէ նախապայմանի ազատ արձակել շտապ օգնության բժիշկներին և զինյալ խմբի հիվանդանոցային բուժման կարիք ունեցողներին պատշաճ պայմաններում բուժում ստանալու հնարավորություն ստեղծել ։

«ՀՀ առողջապահության նախարարությունը, միանալով մեր բազմաթիվ քաղաքացիների և բժշկական հանրության հորդորներին, ևս մեկ անգամ կոչ է անում առանց որևէ նախապայմանի ազատ արձակել պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին»,- ասված է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ: Նախարարությունը նաև հավելում է, որ երեկ բուժակին ազատ արձակելու քայլը դրական արձագանք է ստացել հանրության շրջանում:

Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածք ահազանգով մեկնած շտապօգնության բրիգադի անդամները «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից պատանդ էին պահվել հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը: Անձնակազմի 4 անդամներից մեկը՝ բուժակ Դավիթ Տոնոյանն այսօր լուսադեմին ազատ է արձակվել:

Լրահոս
0