Ավտոմեքենաների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է

© Sputnik / Asatur YesayantsДорога, улица, движение , транспорт, машины
Дорога, улица, движение , транспорт, машины - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավտոմեքենաների մաքսազերծման արժեքի և մաքսազերծման վճարների չափի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ Պետեկամուտների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնից։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Պետեկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ավտոմեքենաների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնից

«Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային արժեքի որոշման խնդրի նկատմամբ, ՀՀ կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ քաղաքացիները ավտոմեքենաների մաքսազերծման արժեքի և մաքսազերծման վճարների չափի վերաբերյալ տեղեկատվություն կարող են ստանալ ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնից` զանգահարելով 060 54 44 44 հեռախոսահամարով»,– նշված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս
0