Հայ խմբագրի սպանության գործով ոստիկաններ են ձերբակալվել

© AFP 2023 / BULENT KILIC / AFPПолиция Турции
Полиция Турции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայում 2007 թվականին «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Ստամբուլում և Տրապիզոնում հինգ մարդ է ձերբակալվել, որոնցից չորսը ոստիկաններ են։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Չորս սպա, այդ թվում մեկ փոխգնդապետ է ձերբակալվել Թուրքիայում 2007 թվականին «Ակոս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Anadolu գործակալությանը։

Ցույցեր Ստամբուլում - Sputnik Արմենիա
Դինքը հավատում էր, որ Թուրքիայում աղավնիներին չեն կրակում

Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին։ 17 տարեկան Օգյուն Սամաստը նրան սպանել է Ստամբուլում, «Ակոս» թերթի գրասենյակի դիմաց։ Սամաստին ձերբակալել էին սպանության հաջորդ օրը, 2011 թվականին նա դատապարտվել է 22 տարվա և 10 ամսվա ազատազրկման։ Դինքի սպանությունը մեծ աղմուկ բարձրացրեց Թուրքիայում։ Նրա հուղարկավորության արարողությունը բազմահազարանոց ցույցի վերածվեց, որին մասնակցեցին մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նշվում է, որ սպանության գործով ձերբակալություններ են եղել Ստամբուլում և Տրապիզոնում։ Ստամբուլում ձերբակալել են փոխգնդապետի, ժանդարմերիայի երկու սերժանտի և հրատարակչության սեփականատիրոջ, Տրապիզոնում` ժանդարմերիայի ավագ սերժանտի։

Տեղական մամուլը բազմաթիվ անգամ վարկածներ է ներկայացրել այն մասին, որ Դինքի սպանության գործում դերակատարություն են ունեցել ուլտրաազգայնական ուժերը, իսկ իրավապահ մարմինները անփութություն են ցուցաբերել` հանցագործությունը կանխելու համար միջոցներ չձեռնարկելով, չնայած որ տեղյակ են եղել այդ մասին։

Հետաքննության ժամանակ պաշտոնից ազատել են Ստամբուլի և Տրապիզոնի (Դինքին սպանողը Ստամբուլ էր ժամանել Տրապիզոնից) մի շարք ոստիկանների։ 2015 թվականի հունվարին Ստամբուլի դատարանը թույլ է տվել Դինքի գործով ձերբակալել Տրապիզոնի ոստիկանության սպաներին։

Լրահոս
0