Հետախուզման մեջ գտնվող ռուս զինվորին ձերբակալեցին Երևանի կենտրոնում

© Sputnik / Asatur Yesayants / 102-я российская военная база в Гюмри
102-я российская военная база в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պայմանագրային զինծառայողին ձերբակալել են Հանրապետության հրապարակում զբոսնելու ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանն ինքնակամ լքած զինծառայողին ձերբակալել են Երևանում: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց Պաշտպանության նախարարության աղբյուրը:

«Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողները, ՀՀ-ում ՌԴ սահամանապահ վարչության, կայազորի ռազմական ոստիկանության, ՀՀ ՆԳՆ մարմինների ստորաբաժանումների հետ համատեղ հուլիսի 28-ին զորամասը լքած, ռուսական միավորման պայմանագրային ծառայություն իրականացնող զինծառայողի հետախուզական միջոցառումներ են իրականացրել»,- հայտնեց աղբյուրը:

Sputnik Արմենիային հայտնի է դարձել, որ զինծառայողը ձերբակալվել է 19:00-ի սահմանում Հանրապետության հրապարակում զբոսնելու ժամանակ:

Նրա մոտ զենք, զինամթերք և արգելված իրեր չեն եղել: Այս պահին զինծառայողը զորամասում է, որտեղ պարզում են դեպքի հանգամանքները:

Լրահոս
0