Պատանդությունից ազատված բուժակը մեկնել է Արցախ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արդեն երրորդ օրն է` «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները պատանդ են վերցրել «Շտապօգնության» բուժաշխատողներին։ Sputnik Արմենիան իմացել է, թե որտեղ է ազատ արձակված միակ պատանդը` բուժակը։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի-Sputnik. «Շտապօգնության» բուժակ Դավիթ Տոնոյանը, որին գործընկերների հետ հուլիսի 27-ին պատանդ էին վերցրել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները, ազատ է արձակվել նույն օրը երեկոյան և մեկնել Լեռնային Ղարաբաղ։

Այդ մասին տեղեկատվությունը հաստատեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

«Նա մեկնել է Արցախ` բանակում ծառայող եղբորը տեսակցելու», — ասաց Ստեփանյանը։

Ինչ վերաբերում է բժիշկներին, որոնք մինչև հիմա գտնվում են զինված խմբի մոտ, ապա Ստեփանյանը նշեց, որ այսօր խոսել է նրանց հետ։

Врач - Sputnik Արմենիա
Բժիշկները դատապարտում են շտապօգնության աշխատակիցներին պատանդ վերցնելը

«Վերջին անգամ բժիշկների հետ խոսել եմ երկու ժամ առաջ, մենք չկարողացանք նրանց ինչ-որ բան փոխանցել։ Հիմա փորձում ենք կազմակերպել նրանց հագուստ և սննդամթերք հանձնելու գործընթացը»,- ասաց Ստեփանյանը։

Այն հարցին, թե ինչ վիճակում է «Սասնա ծռերի» վիրավոր անդամը, որը գտվում է ՊՊԾ տարածքում, Sputnik Արմենիայի զրուցակիցը նշեց. ««Շտապօգնության» բժիշկները կարող են նրան առաջնային օգնություն ցուցաբերել, բայց նրանց մեջ վիրաբույժներ չկան, իսկ վիրավորը ստացիոնար բուժման կարիք ունի»։

Լրահոս
0