Վիրավորվել է «Միայնակ գայլը». կրակոցներ ՊՊԾ գնդում

© Sputnik / Asatur YesayantsЧлены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване
Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Սյուզան Սիմոնյանը տեղեկություն է տարածել. Սարի թաղում կրակոցներ են հնչում և վիրավորվել է Արայիկ Խանդոյանը` «Միայնակ գայլը»։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի-Sputnik. Քիչ առաջ «Հիմնադիր խորհրդարանը» տեղեկություն է տարածել այն մասին, որ Սարի թաղի կողմից կրակոցների ձայներ են հնչում:

Ավելի ուշ «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է տարածել, որ Սարի թաղում արդեն տասը րոպե է՝ կրակոցներ են լսվում և, որ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը», վիրավոր է:

Այդ մասին հայտնել են Սարի թաղի բնակիչները։ Լուրը իր ֆեյսբուքյան էջում հաստատաել է ոստիկանության հասարակության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

 

 

Լրահոս
0