Ահարոնյան. դեռահասներին հեռու պահեք հանրահավաքներից

© Photo : Личная страница в Facebookначальник управления информации и по связям с общественностью полиции Армении Ашот Агаронян
начальник управления информации и по связям с общественностью полиции Армении Ашот Агаронян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանության հասարակության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը կոչ է անում ծնողներին՝ երեխաներին թույլ չտալ մասնակցել ցույցերի։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի-Sputnik. Վերջին օրերին Խորենացի փողոցում, ապա և Ազատության հրապարակում կազմակերպվող հավաքներին մասնակցում են նաև անչափահասներ:

Նման միջոցառումներին նրանց հետագա մասնակցության դեպքում չի կարելի անտեսել հնարավոր վտանգները, իր ֆեյսբուքյան էջում գրել է ոստիկանության հասարակության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Դեռահասը տարիքի բերումով չի կարող ադեկվատ գնահատել իրավիճակը, բազմության և իր գործողություններն ու դրանց հետևանքները: Ուստի դիմում ենք ծնողներին. ուշադիր եղեք ձեր երեխաների հանդեպ, մի թողեք առանց հսկողության, մի թույլատրեք մասնակցել հանրահավաքին»,-գրել է Աշոտ Ահարոնյանը:

Նա հավաքների կազմակերպիչներին ու մասնակիցներին կոչ է արել մշտապես տեսադաշտում պահել հավաքի գոտում հայտնված՝ ծնողների հսկողությունից դուրս մնացած դեռահասներին, հսկել նրանց պահվածքն ու տեղաշարժը և երեխաների հետ կապված կասկածելի իրավիճակներում անհապաղ դիմել ոստիկաններին:

Երեխաների անվտանգության ապահովումը բոլորիս խնդիրն է:

Լրահոս
0