00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
35 ր
Ավտոսերվիս
Ինչ անել, եթե անձրևից կամ ավտոմեքենան լվալուց հետո լյուկից ջուր է կաթում. «Ավտոսերվիս»
10:42
16 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
12:12
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
13:12
9 ր
Արման Աբովյան
Ալիևը փորձում է լուծել իր վերընտրության լեգիտիմության հարցը․ Արման Աբովյան
13:21
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
14:12
9 ր
Արման Աբովյան
Ալիևը փորձում է լուծել իր վերընտրության լեգիտիմության հարցը․ Արման Աբովյան
14:21
5 ր
Թաթուլ Մանասերյան
ՀՀ արդյունաբերական աճը վիճակագրական հաշվարկի մեթոդաբանության խնդիր է․ Թաթուլ Մանասերյան
14:32
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
17:12
9 ր
Արման Աբովյան
Ալիևը փորձում է լուծել իր վերընտրության լեգիտիմության հարցը․ Արման Աբովյան
17:21
5 ր
ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Յուն Ֆան
Հայաստան-Չնաստան ուղիղ ավիահաղորդակցությունը ժամանակի հարց է․ Չնաստանի դեսպան
17:27
3 ր
Մհեր Սահակյան
Խաղաղության խաչմերուկը ուշացած, բայց կոնստրուկտիվ գաղափար է․ քաղաքագետ
17:30
4 ր
Թաթուլ Մանասերյան
ՀՀ արդյունաբերական աճը վիճակագրական հաշվարկի մեթոդաբանության խնդիր է․ Թաթուլ Մանասերյան
17:40
5 ր
Ավտոսերվիս
Սեզոնային խնդիրների մասին
17:45
14 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Տարօրինակ պայմանագիր տարօրինակ խաղաղության մասին
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Յուն Ֆան
Հայաստան-Չնաստան ուղիղ ավիահաղորդակցությունը ժամանակի հարց է․ Չնաստանի դեսպան
19:27
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս քննիչնե՞րն են սխալվել, թե հայ փաստաբանը…

© Sputnik / Armenuhi MkhoyanЗаседание суда над Пермяковым
Заседание суда над Пермяковым - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի-Sputnik.Արմենուհի Մխոյան. Մեկ շաբաթ կպահանջվի, մինչև դատավորը որոշում կայացնի՝ ընդունե՞լ դատապաշտպան Էդուարդ Աղաջանյանի միջնորդությունը, թե ոչ:
Այս անգամ դատական նիստին միջնորդություններ ներկայացնելու հերթը դատապաշտպանինն էր:

Ըստ էության, բոլոր միջնորդությունները վերաբերում էին փաստաբան Թամարա Յայլոյանի՝ որպես Պերմյակովի պաշտպան հանդես գալու գործողությունները և արձանագրությունները անթույլատրելի ճանաչելուն:

Խոսքը նախ վերաբերում է Պերմյակովի ռուս իրավաբանների առաջին հարցաքննության արձանագրությունը:

Заседание суда над Пермяковым - Sputnik Արմենիա
Պերմյակով. 7 հոգու սպանողը խելագար է, բայց ես այդպիսին չեմ

Արձանագրությունն անհիմն է երկու պատճառով. առաջին` պաշտպանին (Թամարա Յայլոյան) քննչական կողմը հրավիրելու իրավունք չուներ, երկրորդ` ըստ գործող օրենքի, ռուսական կողմի հարցաքննության ժամանակ հայ պաշտպանը իրավունք չուներ ներկա գտնվելու:

Դատապաշտպանը ևս մեկ միջնորդություն ներկայացրեց` անթույլատրելի ճանաչել նաև Պերմյակովի անձնական խուզարկության այն արձանագրությունը, որում նշված է, որ սահմանին, խուզարկության արդյունքում, Պերմյակովի մոտից հայտնաբերված իրերը առգրավվում են, ապա ձերբակալման ժամանակ պարզվում է, որ առգրավված իրերը նորից առգրավվում են:

Միջնորդությանը միացան նաև Ավետիսյանների իրավահաջորդներն ու նրանց շահերի պաշտպանները:

«Այս դեպքում կապ չունի, թե որ կողմն ենք գտնվում. եթե մի միջնորդություն բխում է օրենքից, կարծում եմ, այն պետք է բավարարվի: Պերմյակովի դատավճիռը որևէ կերպ դրանից չի փոխվի, բայց դնել մեղադրանքի վրա ապօրինի ձեռք բերված ապացույց՝ անթույլատրելի է: Հիմա ռուս քննիչներն են սխալվել, թե հայ փաստաբանը՝ նրանք իրավունք չունեին այս փաստաբանին ներգրավվել՝ քննչական մարմնի կանչով որպես պաշտպան,»,-դատական նիստի ավարտին նշեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանը:

«Մեր ամբողջ ցանկությունն է՝ հնարավորինս նպաստել օրինական դատավճռի կայացմանը, և, եթե անթույլատրելի ապացույցներ դրվեն մեղադրանքի հիմքում, այդուամենայնիվ, դատավճիռը խոցելի կլինի»,-նշեց փաստաբան, Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 5-ին:

Լրահոս
0