«Պոբեդան» դեպի Երևան թռիչքներ կատարելու թույլտվություն է ստացել

© Sputnik / Asatur YesayantsАэропорт "Звартноц"
Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Պոբեդա» լոուքոսթեր ավիաընկերությունը շրջաններից միջազգային չվերթեր կատարելու թույլտվություն է ստացել, այդ թվում` դեպի Երևան։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի-Sputnik. «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը (մտնում է «Աերոֆլոտ» խմբի մեջ) կիրականացնի «Ռոստով-Երևան» չվերթը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տրանսպորտի նախարարությանն առընթեր հանձնաժողովի արձանագրությանը։

Նշվում է, որ «Պոբեդա» ավիաընկերությանը տվել են չորս միջազգային ուղղություններ` Ռոստով-Երևան, Ռոստով-Բաքու, ռոստով-Թբիլիսի և Սամարա-Ալմա Աթա։ Ավիաընկերությունը չի ստացել Գոա թռչելու թույլտվություն։

Ներկա պահին ավիաընկերությունն իրականացնում է միջազգային չվերթեր միայն Մոսկվայից։

«Պոբեդա» ավիաընկերությունը հիմնվել է 2014թ.-ի սեպտեմբերին «Դոբրոլյոտ» փոխադրողի փոխարեն, որը նույն տարվա աշնանը դադարեցրել է թռիչքները Եվրամիության պատժամիջոցների ցուցակում հայտնվելուց հետո:

«Պոբեդան» գործում է Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում։

Լրահոս
0