Բախում ցուցարարների և ոստիկաններ միջև. տուժել են նաև լրագրողներ

© SputnikПолиция производит задержания на улице Хоренаци
Полиция производит задержания на улице Хоренаци - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սարի թաղից Sputnik Արմենիայի թղթակիցը հաղորդել է, որ բախման ժամանակ օգտագործվել են ձայնային նռնակներ, որոնցից մեկն ընկել է հարակից տներից մեկի վրա։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի-Sputnik. Ինչպես հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը, Սարի թաղում բախում է տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև։

Տուժածներ կան նաև լրագրողների մեջ։ Օգտագործվել են ձայնային նռնակներ, քաղաքացիներից մեկի հագուստն այրվել է։

Ձայնային նռնակն ընկել է հարակից տներից մեկի վրա` գազի խողովակի մոտ։

LIVE: ситуациа на улице Хоренаци. День 13-й - Sputnik Արմենիա
Իրավիճակը Խորենացու փողոցում լարված է, հնչում են կրակոցներ

Հրդեհ է բռնկվել այդ տան մոտ, հրշեջները ժամանել են դեպքի վայր, բայց չեն կարողացել հանգցնել կրակը։ 

Այժմ հարակից տների մարդիկ փորձում են իրենց ուժերով մարել կրակը։

Ժամանել է «Շտապօգնության» մեքենան, տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։

Ոստիկանության շարքում նույնպես կան վիրավորներ։ «Շտապօգնության» մեքենան լեփ-լեցուն է տուժածներով։

Լրահոս
0