Ոստիկանների գործողությունից տուժել է երկու ամսական երեխա

© Sputnik / Асатур ЕсаянцСкорая помощь на месте столкновений демонстрантов и полиции
Скорая помощь на месте столкновений демонстрантов и полиции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանների և ցուցարարների բախման հետևանքով տուժել են Սարի թաղի բնակիչները։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Ծխանռնակները և այլ հատուկ միջոցները, որոնք ոստիկանությունը կիրառել է բողոքի ակցիայի մասնակիցների դեմ Սարի թաղում, ընկել են բնակելի տների վրա։

Դրա հետևանքով տուժել է երկու ամսական երեխա, հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը` հղում անելով տուժած երեխայի տատիկին։

Երեխան սկսել է խեղդվել, ժամանած «Շտապօգնության» մեքենան մորը և երեխային տեղափոխել է հիվանդանոց։

Полиция производит задержания на улице Хоренаци - Sputnik Արմենիա
Բախում ցուցարարների և ոստիկաններ միջև. տուժել են նաև լրագրողներ

Սարի թաղում տների ապակիներ են կոտրվել։

Բախման հետևանքով տուժել են նաև լրագրողներ։

Նրանց շարքում են ռուսական Lifenews-ի թղթակիցը, ինչպես նաև «Ազատություն» ռադիոկայանի և 1in.am լրատվականի նկարահանող խմբերը։

Լրահոս
0