Տուժած երեխան շոկից դուրս է եկել և չի հոսպիտալացվել

© Sputnik / Asatur YesayantsРазгон демонстрантов в Сари тахе. Машина скорой помощи
Разгон демонстрантов в Сари тахе. Машина скорой помощи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սարի թաղում ոստիկանության իրականացրած գործողության հետևանքով տուժած երկու ամսական երեխան չի հոսպիտալացվել, հիվանդանոցում են նրա հայրն ու տատիկը։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Ոստիկանության՝ Սարի թաղում ցուցարարներին ցրելու նպատակով կիրառած հատուկ միջոցների հետևանքով տուժած երկու ամսական երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեսել էր, թե ինչպես են երեխային օգնություն ցուցաբերել շտապօգնության աշխատակիցները։

Պարզվել է, որ երեխան շոկի մեջ է եղել։ Նա շոկից դուրս է եկել բժիշկների օգնությամբ։

Скорая помощь на месте столкновений демонстрантов и полиции - Sputnik Արմենիա
Ոստիկանների գործողությունից տուժել է երկու ամսական երեխա

Երեխային հոսպիտալացնելու կարիք չի եղել։

Տեղի ունեցած պայթյուններից տուժել են նրա հայրն ու տատիկը։

Երեխայի հարազատներն այժմ գտնվում են Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում։

Նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։

Լրահոս
0