Գյումրիում բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ արձակվեցին

© Sputnik / Арменуи МхоянԳյումրիում բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակեցին
Գյումրիում բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակեցին - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հուլիսի 29-ին երեկոյան ոստիկանության կողմից Գյումրու «Կումայրի» և «Մուշի» բաժիններ բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ոստիկանության «Կումայրի» բաժնում քաղաքացիներն ազատ են արձակվել 23:30-ից սկսած. ազատ արձակվածների թվում են եղել Ղարիբ Հարությունյանը, Արմեն Ներսիսյանը, Գագո Ներսիսյանը, Տիգրան Պետրոսյանը: Ավելի ուշ «Մուշի» բաժնից ազատ են արձակել Կարեն Ավագյանին, Սերյան Մարտիրոսյանին, Սևակ Խաչատրյանին, Եղիշե Շարյանին, Վարդան Եղիազարյանին, Հայկ Խառատյանին:

Քաղաքացիները Գյումրու «Մուշի» և «Կումայրի» բաժիններ էին բերվել հուլիսի 29-ի երեկոյան կազմակերպված հերթական հավաքի ժամանակ: Ըստ ականատեսների՝ գյումրեցիները հավաքվել էին «Թատերական» հրապարակում՝ իրենց աջակցությունը հայտնելու մայրաքաղաքում հանրահավաք անցկացնող քաղաքացիներին, հանկարծ «Թատերական» հրապարակում հայտնված երիտասարդները փորձել են խոչընդոտել խաղաղ հավաքը՝ վիրավորելով հավաքված քաղաքացիներին: Հավաքի մասնակիցները դիմել են ոստիկանությանը, չստանալով արձագանք, ի նշան բողոքի փակել են Սայաթ-Նովա փողոցը, ինչից հետո ոստիկանությունը ուժեր է կենտրոնացրել տարածքում և ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման է ենթարկել ոստիկանության բաժիններ:

Բերման ենթարկվածների մեջ էր նաև Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը:

© Sputnik / Арменуи МхоянԳյումրիում ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացիներին
Գյումրիում ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացիներին - Sputnik Արմենիա
Գյումրիում ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացիներին

 

Լրահոս
0