ԵԱՀԿ-ն զսպվածության կոչ է անում Հայաստանին

© Sputnik / Asatur YesayantsРазгон демонстрантов в Сари тахе
Разгон демонстрантов в Сари тахе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵԱՀԿ-ն Երևանում ծավալված իրադարձությունների երկու կողմերին հորդորում է ցուցաբերել զսպվածություն, չդիմել բռնության, զերծ մնալ սադրանքներից:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. ԵԱՀԿ-ն նույնպես անդրադարձել է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին և նախօրեին ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանի սպանությանը:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ-ն երևանյան զարգացումներին հետևում է մեծ մտահոգությամբ:

«Մենք ցավում ենք ևս մեկ ոստիկանի մահվան կապակցությամբ, և մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին: Իրավիճակի զարգացման վտանգից խուսափելու համար, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չդիմել բռնության և զերծ մնալ սադրանքներից»,- նշված է հայտարարության մեջ:

Ըստ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովի՝ իրավիճակը պետք է կարգավորվի և հասարակական կարգը վերականգնվի օրենքի գերակայությանը համապատասխան:

Լրահոս
0