«Սասնա ծռերը» հայտարարություն են արել

© Sputnik / Asatur YesayantsЧлены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване. Варужан Аветисян
Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване. Варужан Аветисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ «Սասնա ծռեր» ապստամբության մեկնարկ տալու իրենց առաքելությունն ավարտված է:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջոցով փոխանցել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.

«Սասնա Ծռեր ապստամբության մեկնարկ տալու մեր առաքելությունը ավարտված է։ Սկսվել է համաժողովրդական ընդվզում, որի հաղթանակը կարճ ժամանակի հարց է։ Նման իրավիճակում Սասնա ծռեր խմբավորման համար առաջնային է դառնում անիմաստ արյունահեղությունից խուսափելը։

Այդ հարցում մեզ համար վճռորոշ նշանակություն ունի Ժիրայր Սեֆիլյանի խոսքը և բանակցային առաքելությունը, ինչը ստանձնելու վերաբերյալ նա արդեն հայտնել է իր պատրաստակամության մասին։ Սերժ Սարգսյանին հորդորում ենք ընդունել մեր այս ողջամիտ առաջարկությունը, ապահովել Ժիրայր Սեֆիլյանի հանդիպումը մեզ հետ և ընդունել նաև նրա բանակցային առաքելությունը։

Հակառակ պարագայում հավանական արյունահեղության ամբողջ պատասխանատվությունը կընկնի Սերժ Սարգսյանի վրա։ Միևնույն ժամանակ մեր ժողովրդին հորդորում ենք ամեն ինչ անել մեր առաջարկությունը կյանքի կոչելու և անիմաստ արյունահեղությունից խուսափելու համար»։

«Սասնա ծռեր» խմբավորման հայտարարությունը 31.07.2016, առավոտյան 08։15

 

 

Լրահոս
0