Վարուժան Ավետիսյան. «Ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել»

© Sputnik / Asatur YesayantsСитуация на улице Хоренаци, у территории захваченного здания полка ППС
Ситуация на улице Хоренаци, у территории захваченного здания полка ППС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն ամենայն պատասխանատվությամբ տեղեկացրել է, որ նախօրեին ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկանն իրենց կրակոցից չի սպանվել:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. 1in.am-ին հաջողվել է զրուցել «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի հետ, և նա մանրամասներ է ներկայացրել հուլիսի 30-ին Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած սպանության վերաբերյալ:

«Տվյալ վայրը մեզ համար տեսանելի չէ, ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց աջուձախ արձակած դիպուկահարի կրակոցից: Չեմ ուզում ասել՝ միտումնավոր, բայց որ մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ»,- ընդգծել է Ավետիսյանը:

Նա ասել է նաև, որ իրենք պատանդի կարգավիճակում չեն պահել բժիշկներին, նրանց նկատմամբ հսկողություն չի եղել և թույլատրել են ցանկացած պահին հեռանալ: «Եվ երեկ մեր ժամապահը նկատեց, որ վերջում մնացած երկու բժիշկներն էլ իրենց կամքով հեռացան: Մենք ասել էինք՝ ձեր խղճին կմնաք, թե որ որոշեցին գնան. Աստված իրենց հետ: Նրանք այստեղ հատուկ հսկողության տակ չեն եղել»,- եզրափակել է Ավետիսյանը:

 

Լրահոս
0