Ադրբեջանի սահմանին 19-ամյա հայ զինվոր է վիրավորվել

© Sputnik / David GalstyanВоеннослужащие армянской армии на боевых позициях
Военнослужащие армянской армии на боевых позициях - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 46 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում հուլիսի 31-ին` ժամը 00:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. Հովհաննես Գերասիմի Գասպարյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրը:

Լրահոս
0