«Սասնա ծռերի» անդամներից երկուսը հանձնվել են

© policeՌուբեն Գրիգորյանն ու Գևորգ Մելքոնյանը
Ռուբեն Գրիգորյանն ու Գևորգ Մելքոնյանը - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Սասնա ծռերի» անդամներից երկուսը դուրս են եկել գնդի տարածքից, մեկին էլ գնդի տարածքից տեղափոխել են հիվանդանոց:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Ոստիկանությունը հայտնում է, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից երկուսը հանձնվել են: ՊՊԾ գնդի տարածքից դուրս են հանվել զինված խմբի անդամներ Ռուբեն Գրիգորյանն ու Գևորգ Մելքոնյանը: Նրանք պատմում են այնտեղ հայտնվելու և հեռանալու հանգամանքների մասին:


Բացի նշված անդամներից, այսօր «Սասնա ծռեր» խմբի մեկ այլ անդամի հիվանդանոց են տեղափոխել:

«Այսօր ժամը 9.30-ի սահմաններում ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, որին բուժօգնություն է ցուցաբերվել»,- հայտնել է ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը:

 

 

Լրահոս
0