«Ճանապարհ դեպի Ռիո». Ծանրորդ Սոնա Պողոսյան

© armnocСона Погосян
Сона Погосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Նախագծի հերթական հերոսը հավաքականի ամենակրտսեր անդամներից մեկն է` ծանրորդ Սոնա Պողոսյանը: Ծանրամարտի` Հայաստանի կանանց հավաքականում քիչ-քիչ, բայց հստակ քայլերով իր տեղն է ամրագրում Պողոսյանը: Սոնան ծնվել է 1998 թվականին Քասախում: Ծանրամարտով զբաղվում է 13 տարեկանից: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ներկայացնում է Սոնա Պողոսյանի հետ հարցարզրույցը։

Սոնան մասնակցել է նաև պատանեկան Օլիմպիական խաղերին և հիմա էլ`ընդամենը 18 տարեկանում, մասնակցելու է Օլիմպիական խաղերին: Սոնան սիրում է կարդալ, սիրում է իր գործը և հստակ գիտի իր ուժերի սահմանը:

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

— Առարկա չունեմ, որ թալիսման է, սակայն կա մեկն, ով ինձ հետ չէ: Հիշում եմ նրան, կարծես` օգնում է այդ պահերին ինձ:

-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:

— Երազանք, մեծ աշխատանք և ինչ-որ տեղ նաև հաղթանակ:

-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

— Այն մարդուն, ում նվիրում եմ հաղթանակներս՝ թալիսմանիս:

-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

— Այն մարդկանց հետ, ովքեր հպարտանում և ուրախանում են իմ հաղթանակներով:

-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:

— Որպես մեր մարզիկների հաջող և մեդալաշատ խաղեր:

Լրահոս
0