Օմբուդսմենը ծանոթացել է «Սասնա ծռերի» ձերբակալված ու վիրավոր անդամներին

© Sputnik / Asatur YesayantsОмбудсмен Армении Арман Татоян
Омбудсмен Армении Арман Татоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելություններ են իրականացնում Ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրեր:

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելություններ են իրականացնում Վարուժան Ավետիսյանին, Արայիկ Խանդոյանին, Արթուր Սողոմոնյանին, Գառնիկ Հովակիմյանին և ձերբակալված այլ անձանց տեսակցելու և նրանց պահման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև իրավունքների ապահովման վիճակը ուսումնասիրելու նպատակով:

Այս պահին այցելություն է իրականացվում նաև ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու համար Պավել Մանուկյանին և այնտեղ գտնվող խմբի մյուս անդամներին: Այցի նպատակն է նաև ուսումնասիրել նրանց պահման պայմանները և բուժօգնության կազմակերպման վիճակը:

«Սասնա ծռեր» խմբի անդամները հուլիսի 31-ի երեկոյան դադարեցրել էին Ոստիկանության ՊՊԾ գնդի պաշարումը, վայր էին դրել զենքերն ու հանձնվել իրավապահներին: Խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարել էր, որ իրենք հանձնվում են իբրև ռազմագերիներ:

 

Լրահոս
0