00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արայիկ Խանդոյանին մեղադրանք դեռ չի առաջադրվել

© Sputnik / Asatur YesayantsЧлены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване
Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեկ ՊՊԾ գնդի տարածքից դուրս եկած ու «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխված «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին մինչ այժմ մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին հայտնեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը:

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանին մեղադրանք չի առաջադրվել, բայց նրան առանձնապես չի էլ հետաքրքրում, թե իրեն ինչ մեղադրանք կառաջադրվի: Այս մասին լրագրողներին հայտնեց Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը` նշելով, որ իր տեղեկություններով` նախաքննական մարմինն այսօր մեղադրանք առաջադրելու որոշում կկայացնի:

Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване - Sputnik Արմենիա
«Միայնակ գայլը» հրաժարվել է բժշկական օգնությունից

Ի դեպ, փաստաբանը չի բացառում, որ Ազգային անվտանգության ծառայության տարածած երեկված հաղորդագրությունից հետո նրան ահաբեկչության համար մեղադրանք կառաջադրվի:

Հիշեցնենք, մինչ այժմ «Սասնա ծռեր» խմբի անդամներին առաջադրված մեղադրանքները վերաբերում են ապօրինի զենք- զինամթերք պահելուն և շենք-շինություններ զավթելուն: Սակայն, երեկ զինված խմբի հանձնվելուց հոտ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որտեղ նրանց անվանում էր «ահաբեկիչներ», իսկ նրանց գործողություները որակում` «ահաբեկչություն»։

Ի դեպ, Արայիկ Խանդոյանից բացի, իրենց առաջադրված մեղադրանքներին անտարբերությամբ են վերաբերվում նաև Արայիկ Պապոյանի երկու այլ պաշտպանյալները ևս՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Հովհաննես Հարությունյանն ու Աշոտ Պետրոսյանը:

Վերջինը ոչ միայն հրաժարվել է ստանալ մեղադրանք առաջադրելու մասին նախաքննական մարմնի որոշման օրինակը, այլև պահանջել է, որ այն չստանա նաև իր պաշտպանը:

«Նրանք երեքն էլ պնդում են, որ իրենք կատարել են մի գործողութոյւն, որն ուղղված է եղել Հայաստանի բարօրությանը, և իրենք ցանկանում էին, որ Հայաստանը լինի, այնպիսին, ինչպես իրենք երազում են, և որին արժանի է յուրաքանչյուր հայ։ Իսկ թե ինչ հոդվածով մեղադրանք կառաջադրվի, իրենք հայտարարում են, որ դա իրենց չի հետաքրքրում»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Նշենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները երեկ` հուլիսի 31-ին, վայր են դրել զենքն ու հանձնվել իշխանություններին:

Արայիկ Խանդոյանը վիրավորվել էր հուլիսի 29-ին, սակայն շարունակել էր մնալ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում:

Լրահոս
0