00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի ըմբոստ հուլիսը. ՊՊԾ գնդի գրավման 15 օրերը

© Sputnik / Асатур ЕсаянцДемонстранты на баррикадах в Ереване
Демонстранты на баррикадах в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում պարեկապահակային գնդի գրավումը ոչ միայն ալեկոծեց հայ հասարակությունը, այլ նաև լակմուսի թուղթ դարձավ երկրում առկա խնդիրների համար։ Sputnik Արմենիան ներկայացնում է վերջին օրերի իրադարձությունների ժամանակագրությունը։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik, Դավիթ Գալստյան. Գնդի գրավման առաջին օրերից հասարակությունը պառակտվեց երեք մասի` մոլի կողմնակիցներ, մոլի հակառակորդներ և կողքից դիտողներ։

Հուլիսի 17

Вооруженный человек входит в здание полиции  в Ереване - Sputnik Արմենիա
Զինված խմբի անդամ. ամեն ինչ կարվի, որ պատանդներին ոչինչ չպատահի
Հուլիսի 17-ի գիշերը զինված անձանց խումբը Էրեբունի վարչական շրջանում գրավեց պարեկապահակային գնդի շենքը։ 

«Սասնա ծռեր» խումբը պատանդ վերցրեց ոչ միայն ՊՊԾ գնդի աշխատակիցներին, այլև դեպքի վայր ժամանած բարձրաստիճան ոստիկանների։

Գրոհի ժամանակ մահացավ ՊՊԾ գնդի պետի տեղակալ Արթուր Վանոյանը, մի քանի մարդ վիրավորվեց։

Եթե կատարվածին նայել իրավական տեսանկյունից, ապա կարելի է ասել, որ կատարվել է հանցագործություն։ Այստեղ, սակայն, մի քանի «բայց» կա։ «Սասնա ծռեր» խմբի անդամները ղարաբաղյան պատերազմի վետերաններ են, որոնք վայելում են ժողովրդի հարգանքը։

Шествие сторонников группировки Сасна Црер в Ереване - Sputnik Արմենիա
Փորձագետը բացատրեց, թե ինչու «Սասնա ծռեր» խմբի անդամներն ահաբեկիչներ չեն

Նրանք պահանջում էին ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանին, ինչպես նաև երկրի նախագահի հրաժարականը։

Արդեն հուլիսի 17-ի առավոտյան ոստիկանությունը բողոքի ալիքներից խուսափելու համար Խորենացի փողոցում, ինչպես նաև քաղաքի այլ վայրերում, սկսեց ձերբակալել «կասկածելի» անձանց։

Բերման ենթարկվածների թիվը հասնում էր տասնյակների։

Հենց իմ աչքի առաջ մարդուն խցկեցին ոստիկանական մեքենան միայն նրա համար, որ նա ուսերին գցել էր Հայաստանի դրոշը, իսկ մյուս քաղաքացին, որը վրդովվեց ոստիկանության գործողություններից, նույն ճակատագրին արժանացավ։

Արդյունքում ձերբակալությունների սխալ լինելը հաստատվեց. բերման ենթարկվածների մեծամասնությունն ազատ արձակվեց։

Հուլիսի 20

Այս իրադարձությունների հաջորդ ուշագրավ գործողությունը տեղի ունեցավ հուլիսի 20-ի երեկոյան։

Խորենացի փողոցում ընթանում էր հերթական ցույցը։ Նրա մասնակիցները պահանջեցին «Սասնա ծռեր» խմբին սննդամթերք փոխանցել։

Раненый член группировки Сасна Црер Ашот Петросян - Sputnik Արմենիա
Ոստիկանները վիրավորել են զինված խմբի երկու անդամի և կրակ բացել սնունդ հասցնող մեքենայի վրա

Ավելի վաղ զինված խմբի մոտ մտնելու թույլտվություն ուներ միայն Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը կոչ էր արել հրաժարվել խնդրի լուծման ուժային մեթոդներից, քանի որ դա հղի է բազմաթիվ զոհերով։

Նա որոշեց անձամբ տեղափոխել սննդամթերքը, բայց չկարողացավ։ Հետագայում Փաշինյանին մեղադրեցին իր փիարի համար առիթն օգտագործելու փորձի մեջ, և նա ոչ երկար ժամանակով «նեղացավ»։

Որոշ ժամանակ անց նա «բազմաթիվ խնդրանքներով վերադարձավ», որպեսզի կրկին հեռանա։ Բայց դա եղավ հետո…

Հուլիսի 20-ի երեկոյան Խորենացի փողոցում իրավիճակը սրվեց։ Ոստիկանական շարասյան վրա նետեցին քարեր և այլ առարկաներ։ Ոստիկանությունն ի պատասխան կիրառեց լուսաձայնային նռնակներ և գործի դրեց մահակները։

Բռնության պոռթկումը հաջողվեց դադարեցնել միայն դեպքի վայր վերադարձած Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։

Արդյունքում բերման ենթարկվեց 136 մարդ, տասնյակ ցուցարարներ վնասվածքներ ստացան։

Հուլիսի 22

Միայն մի քանի օր անց երկրի բարձրագույն ղեկավարությունը հայտարարություն տարածեց քաղաքական խնդիրները նման ուղիով լուծելու անթույլատրելիության մասին։

Իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու կոչերով հանդես եկան հասարակական և քաղաքական գործիչները։

Герой карабахской войны, депутат Виталий Баласанян - Sputnik Արմենիա
Նախագահը Սեֆիլյանին կհանդիպի զինված խմբի հանձնվելուց հետո. Վիտալի Բալասանյան

Ղարաբաղյան պատերազմի շատ վետերաններ պատրաստակամություն հայտնեցին հանդես գալ որպես բանակցողներ։

Պաշտոնական հայտարարություններով հանդես եկան նաև Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Եվրամիությունը` խորը մտահոգություն հայտնելով կատարվածով։

Ռուսաստանն աջակցեց հայկական իշխանությունների գործողություններին, ԵՄ-ը և ԱՄՆ-ը հայտարարեցին բռնությունից խուսափելու անհրաժեշտության մասին։

Հուլիսի 23

Ղարաբաղյան պատերազմի հերոս, պաշտոնաթող գեներալ Վիտալի Բալասանյանը բանակցություններ է վարում զինված խմբի անդամների հետ։

Член Учредительного парламента Алек Енигомшян - Sputnik Արմենիա
Ցուցարարները պահանջում են զինված խմբին ապահովել սննդով և բուժօգնությամբ

Նրա միջնորդությամբ, որպես բարի կամքի դրսևորում, ազատ արձակվեցին պատանդները, այդ թվում` Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Դրա փոխարեն զինված խմբի անդամներին հնարավորություն տվեցին շփվելու լրագրողների հետ և հանդես գալ հայտարարությամբ։ 

Որքան էլ տարօրինակ հնչի, լրագրողները բոլորովին չվախեցան զինված խմբի անդամներից, և շփվել ցանկացողները բավականին շատ էին…

Սակայն դրանից հետո զինված խմբի անդամները հրաժարվեցին Վիտալի Բալասանյանի միջնորդական ծառայությունից, քանի որ չէր ապահովվել ուղիղ հեռարձակման պահանջը, ինչպես նաև թյուրիմացություններ ծագեցին Ժիրայր Սեֆիլյանի խոսքերը մեկնաբանելու հետ կապված։

Հուլիսի 27

Հաջորդ օրերին «Սասնա ծռերի» և ոստիկանության միջև ընթանում էր փոխհրաձգություն։ Խմբի մի քանի անդամ վիրավորվեց, երկուսին զինաթափեցին։

Հուլիսի 27-ին վիրավորվածների շարքում էին խմբի առաջնորդ Պավել Մանուկյանը և նրա որդին։ Նույն օրը բոլոր համար անսպասելի կերպով զինված խումբը պատանդ վերցրեց «Շտապօգնության» չորս բուժաշխատողի։

Սոցիալական ցանցերում դա հանգեցրեց նոր բախումների զինված խմբի կողմնակիցների և հակառակորդների միջև։ Թեև պետք է խոստովանել, որ Facebook-ում «ռազմական գործողություններ» էին ընթանում հենց առաջին օրից։

Հուլիսի 29

Վիրավորվեց զինված խմբի երեք անդամ` Արայիկ Խանդոյանը («Միայնակ գայլը»), ինչպես նաև Արթուր Մելքոնյանը և Արմեն Լամբարյանը։ Վերջինները տեղափոխվեցին հիվանդանոց։ Ավելի ուշ Արթուր

Մելքոնյանը ցուցմունք տվեց և ասաց, որ չգիտեր խմբի իրական ծրագրերի մասին։

© Sputnik / Asatur YesayantsԲողոքի ակցիա՝ ի պաշտպանություն ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի
Шествие участников акции протеста в Ереване - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի

Հուլիսի 30

Հուլիսի 30-ի գիշերը ցուցարարները երթով շարժվեցին դեպի Խորենացի փողոց, սակայն ճանապարհի կեսին ցուցարարների մի մասը շրջվեց Սարի թաղի կողմը։ Հենց այնտեղ տեղի ունեցան վերջին երկու շաբաթվա ընթացքում առավել դաժան գործողությունները։

Մի քանի տասնյակ ցուցարարներ, այդ թվում` շուրջ 10 լրագրող, դաժան ծեծի ենթարկվեցին քաղաքացիական հագուստով «անհայտ» մարդկանց կողմից։ Արդյունքում 17-ամյա տղան կորցրեց աչքը, ոստիկանների լուսաձայնային նռնակն ընկավ տներից մեկի վրա, որի հետևանքով տուժեց երկու ամսական երեխա, որին, բարեբախտաբար, հաջողվեց դուրս բերել շոկային վիճակից։

Գրեթե նույն բանը տեղի ունեցավ Խորենացի փողոցում։ Նախազգուշացնելուց հետո, որ ցույցն անօրինական է, մարդկանց վրա նետեցին լուսաձայնային նռնակներ, ոստիկանական շարասյունը ցրվեց և առաջ անցան «կարմիր բերետավորները»։

Исправительные колонии в Киргизии - Sputnik Արմենիա
Զինված խմբի գործով կալանավորված ազատամարտիկը 2 օր է` հացադուլ է հայտարարել

Ի տարբերություն Սարի թաղի, այստեղ լրագրողները շատ չտուժեցին։ Ոստիկանության բաժանմունք բերման ենթարկվեց 165 մարդ, հիվանդանոց տեղափոխվեց 73 վիրավոր, որոնց մեծամասնությունը ցուցարարներ էին։

Նույն օրը առավոտյան դիպուկահարի կրակոցից մահացավ ոստիկանության աշխատող։ Ինչպես պնդում է ոստիկանությունը, կրակել են գնդի տարածքից, սակայն «Սասնա ծռերի» անդամները հերքել են իրենց առնչությունը ոստիկանի սպանությանը։

Ոստիկանության ներկայացրած լուսանկարն ավելի շատ կասկածներ առաջացրեց։ Ոստիկանությունը հրապարակեց նաև տեսանյութ, որում երևում է դիպուկահարի շարժվելը։

Ցույցերը շարունակվեցին, սակայն կոնկրետ առաջնորդների բացակայության պատճառով դրանք անկանոն բնույթ էին կրում։

© Sputnik / Asatur YesayantsԶինված խմբի անդամները
Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване - Sputnik Արմենիա
Զինված խմբի անդամները

Փակվեց Բաղրամյան փողոցը, ցուցարարներից մեկն ինքնահրկիզման փորձ կատարեց, սակայն շուտով ցույցի մասնակիցները ոստիկանության պահանջով խաղաղ ցրվեցին` համաձայնության չգալով հետագա քայլերի շուրջ։

Միաժամանակ, ԱԱԾ-ն խմբին վերջնագիր ներկայացրեց` վար դնել զենքը և հանձնվել, այլապես իրավապահ ուժերը կսկսեն կրակել։ Արդեն երեկոյան խմբի անդամներն ազատ արձակեցին երկու բուժաշխատողներին (մյուս երկուսն ավելի վաղ էին լքել գնդի տարածքը)։

Հուլիսի 31

Առավոտից լուսաձայնային նռնակների պայթյունները և կրակոցները չէին դադարում։ Վիրավորվեց խմբի ևս մեկ անդամ` Սեդրակ Նազարյանը։
Ոստիկանությունը հաղորդեց զինված խմբի երկու հանձնված անդամի` Ռուբեն Գևորգյանի և Գևորգ Մելքոնյանի մասին։

© SputnikՈստիկանական շարասյուն
Колючая проволка на улице Баграмяна, куда двинулись демонстранты - Sputnik Արմենիա
Ոստիկանական շարասյուն

Տեսանյութ տարածվեց, որում նրանք պատմում են, թե ինչպես են հայտնվել «Սասնա ծռեր» զինված խմբի կազմում։ Նրանց ցուցմունքներից հետևում է, որ չեն իմացել խմբի իրական մտադրությունների մասին։

Այդ օրը որոշիչ դարձավ։ Սկզբից խումբը հայտարարեց բանակցությունների գնալու պատրաստակամության մասին, հետո որոշում ընդունեց զենքը վար դնելու մասին։

Հուլիսի 31-ի երեկոյան գնդում մնացած զինված խմբի 20 անդամը Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ զենքը վար դրեց և հանձնվեց իշխանությանը` արյունահեղությունից խուսափելու համար։

«Սասնա ծռերը» իրենց ռազմագերի հայտարարեցին, թեև, միջազգային իրավունքի համաձայն, նրանք չեն կարող այդպիսին համարվել։

© Sputnik / Asatur YesayantsԶինված խմբի անդամները
Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване - Sputnik Արմենիա
Զինված խմբի անդամները

 

 

Լրահոս
0