00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի հրեաները ողջունում են Հայոց ցեղասպանության ճանաչումը

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցКнессет Израиля
Кнессет Израиля - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի հրեական համայնքը ողջունում է Քնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հարցերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Քնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հարցերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ուրախալի լուր է դարձել Հայաստանի հրեաների համար։ Այդ մասին Sputnik Արմենիային ասաց Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը։

Мемориальный комплекс Цицернакаберд в городе Ереване - Sputnik Արմենիա
Ալիկանտե քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի կրթության, մշակույթի և սպորտի հարցերի հանձնաժողովի ղեկավար Յակով Մարգին օգոստոսի 1-ին հայտնել է, որ հանձնաժողովը ճանաչել է 1915թ-ի Հայոց ցեղասպանությունը։ Նա նշել է, որ «հայ ժողովրդի Հոլոքոսթը ճանաչելն իրենց բարոյական պարտականությունն է»։

Նա ափսոսանք է հայտնել, որ Քնեսեթը մինչև հիմա այդ հարցի վերաբերյալ որոշում չի կայացրել և կոչ է արել խոսնակ Յուլի Էդելշտեյնին կատարել անցած տարվա խոստումն ու հայտարարել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։

Վարժապետյանի խոսքով` Հայաստանի հրեաներն ամեն տարի ապրիլի 24-ի նախօրեին կոչ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Այսօր մենք շատ ուրախ ենք և շնորհավորում ենք միմյանց։ Բնականաբար, մենք շնորհակալություն ենք հայտնում հանձնաժողովին, բայց բնականաբար դա դեռ ամենը չէ։ Քնեսեթի հանձնաժողովը ճանաչել է Ցեղասպանությունը, բայց տվյալ պահին շատ հակառակորդներ կան։ Գուցե նրանք սկզբունքային հակառակորդներ չեն, քանի որ չի կարելի սկզբունքային հակառակորդ լինել»,- ասաց Վարժապետյանը։

Նրա խոսքով` այդ ամենը տեղի է ունենում մի պատճառով` երբեմն շատ լավ է աշխատում հակահայկական լոբբին։

«Իսրայելի Քնեսեթում կան նախաձեռնողներ, որոնք ջանքեր են գործադրել Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Նրանց օգնությամբ այդ հարցը դրվել է հանձնաժողովի քննարկմանը, և այն արժանացել է հավանության»,- նշեց Վարժապետյանը։

Հրեական համայնքի ղեկավարի խոսքով` այս գործում կարևոր դեր է խաղացել նաև Հայաստանում հրեական համայնքը։

Вечный огонь - Sputnik Արմենիա
Եգիպտոսը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

«Գուցե անհամեստ հնչի, բայց Հայաստանի հրեական համայնքի ավանդը շատ կարևոր է։ Բայց մի այլ բան ասեմ։ Առաջին հերթին, ժամանակները փոխվում են, երկրորդ` Հայաստանում կա խորհրդարանական խումբ, որը գլխավորում է Հայաստանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։ Երրորդ` վերջին շրջանում կապեր են հաստատվել Հայաստանի և Իսրայելի միջև, և դա շատ կարևոր է։ Դա այն է, ինչի մասին ես միշտ ասել եմ։ Դա ժողովրդական դիվանագիտություն է, մշակութային, տնտեսական, գործարար կապեր, երկու երկրների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ։ Այդ ամենը նշանակություն ունի»,- ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Նա նաև հիշեց Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշետյնի այցը Հայաստան։

«Իսրայելի խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնը հինգ տարի առաջ այցելել է Հայաստան, երբ նա տեղեկատվության և սփյուռքի նախարարն էր։ Այդ ժամանակ լրացել էր մեր համայնքի 20-ամյակը։ Նա այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ, և շատ էր տպավորվել։ Նա նշել էր, որ բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի»,- ասաց Վարժապետյանը։

Նա հույս ունի, որ առաջիկայում Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ ամեն ինչից զատ, այնտեղ լուրջ հայկական համայնք է բնակվում, որը նույնպես բոլոր ջանքերը գործադրում է դրա համար։

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այս հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Լրահոս
0