«Սասնա ծռերի» Պավլիկն ու նրա որդին չեն բողոքում

© Sputnik / Asatur YesayantsЧлены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване. Павлик Манукян
Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване. Павлик Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարդու իրավունքների պաշտպանը զրուցել է Պավել և Արամ Մանուկյանների հետ, որոնք բողոքներ չեն ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Պավել Մանուկյանին և Արամ Մանուկյանին։ Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակը։

Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բուժանձնակազմի վերաբերմունքի առնչությամբ Պավել Մանուկյանը և Արամ Մանուկյանը բողոքներ չեն ներկայացրել։

Օմբուդսմենի գրասենյակից հայտնում են, որ շարունակվում է Պաշտպանի ներկայացուցիչների այցերը Ոստիկանության Ձերբակալված անձանց պահման վայրեր՝ տեսակցելու խմբի մյուս անդամներին։

 

Լրահոս
0