00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
13:07
0 ր
Լեո Նիկոլյան
Չեմ դադարեցնի հացադուլը, քանի դեռ չեմ մտել Հայաստան․Նիկոլյան
13:08
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սասնա ծռերի» բոլոր անդամներին նույն մեղադրանքն է առաջադրվել

© Sputnik / Asatur YesayantsЧлены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване
Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ և Սերգեյ Կյուրեղյանները, Արամ Հակոբյանը ևս կալանավորվել են. բոլորին նույն մեղադրանքն է առաջադրվել` ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Երևանի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ օգոստոսի 3-ին բավարարել է քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորման որոշում կայացրել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների, ինչպես նաև Արամ Հակոբյանի նկատմամբ: Այս մասին հայտնել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը՝ նշելով, որ «Սասնա ծռերի» բոլոր անդամներն անխտիր կալանավորվել են:

Շուշանյանի խոսքով` նրանց, ինչպես նաև «Սասնա ծռերի» բոլոր մյուս անդամներին առաջադրվել է նույն մեղադրանքը՝ ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

«Տարբերությունը միայն անուն-ազգանունների մեջ է: Անգամ Սարի թաղի այն բնակչին, որն օրեր անց սնունդ էր հասցրել տղաներին, նույն մեղադրանքն է առաջադրվել: Նրա մեղադրանքի բովանդակության մեջ նշված է, որ հուլիսի 17-ին նա մասնակցել է ՊՊԾ գնդի գրավման գործողությանը, մինչդեռ այդ տղան ՊՊԾ գնդի տարածք է մտել հուլիսի 26-ին»,- նշել է փաստաբանը:

Երկու ամսով կալանավորվել են նաև խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ)։

Հուլիսի 17-ի գիշերը «Սասնա ծռեր» զինված խումբը Էրեբունի վարչական շրջանում գրավեց Ոստիկանության պարեկապահակային գնդի շենքը։ Գրոհի ժամանակ մահացավ ՊՊԾ գնդի պետի տեղակալ Արթուր Վանոյանը, մի քանի մարդ վիրավորվեց։ Նրանք պահանջում էին ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանին, ինչպես նաև երկրի նախագահի հրաժարականը։ «Սասնա ծռերը» զենքը վայր դրեցին և իշխանությանը հանձնվեցին հուլիսի 31-ին։ «Սասնա ծռերը» իրենց ռազմագերի հայտարարեցին, թեև, միջազգային իրավունքի համաձայն, նրանք չեն կարող այդպիսին համարվել։

Լրահոս
0