00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաստաբան. «Սասնա ծռերի» անդամ Արմեն Բիլյանին պատշաճ բուժօգնություն չի տրամադրվում

© Sputnik / Asatur YesayantsЧлены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване
Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաստաբան Արմինե Ֆանյանը ահազանգում է` «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը բժշկական օգնության կարիք ունի, բայց կալանավայրում նրան միայն ցավազրկող դեղորայք են տալիս:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը ՊՊԾ գնդի տարածքում գտնվելիս ընկել է դիպուկահարի կրակոցից, վնասել ողնաշարը և հիմա դժվարությամբ է քայլում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Արմինե Ֆանյանը՝ նշելով, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նրան պատշաճ բուժօգնություն չի տրամադրվում. այն սահմանափակվում է միայն ցավազրկող դեղամիջոցներով:

Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване - Sputnik Արմենիա
«Սասնա ծռերի» բոլոր անդամներին նույն մեղադրանքն է առաջադրվել

Արմինե Ֆանյանը նաև նշեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 218 հոդվածի երրորդ մասի առաջին կետով (կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելն ու պահերը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք-զինամթերք պահելն ու կրելը):

Բիլյանն իրեն ներկայացված մեղադրանքը չի ընդունում և նախաքննության ընթացքում ցուցմունք չի տալիս՝ օգտվելով լռություն պահպանելու իր իրավունքից:

Իսկ դատական նիստի ընթացքում Արմեն Բիլյանը, փաստաբանի փոխանցմամբ, հայտարարել է, որ »առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ պատանդ չի պահել և իրեն համարում է ռազմագերի»: Ինչ վերաբերում է ռազմագերու կարգավիճակին, փաստաբանն այն ավելի շատ խոհափիլիսոփայական կատեգորիա է համարում, քան իրավական, քանի որ իրավաբանորեն ռազմագերի կարող է համարվել մեկ այլ պետության ներկայացուցիչը:

Ի դեպ, Արմինե Ֆանյանը նաև հիշեցրեց, որ իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքները նաև խրախուսական նորմեր են պարունակում, ինչը նշանակում է, որ, եթե անձը ազատ է արձակում պատանդին և հրաժարվում իր պահանջներից կամ հանձնում զենքերը, ազատվում է պատասխանատվությունից, ինչի մասին, ի դեպ, ՊՊԾ գնդի գրավման օրերին, հայտարարել էր նաև ԱԱԾ-ն:

Այս մասին իր հիշեցումը, սակայն, դատարանը երեկ հաշվի չի առել:

Հուլիսի 17-ի գիշերը «Սասնա ծռեր» զինված խումբը Էրեբունի վարչական շրջանում գրավեց Ոստիկանության պարեկապահակային գնդի շենքը։ Գրոհի ժամանակ մահացավ ՊՊԾ գնդի պետի տեղակալ Արթուր Վանոյանը, մի քանի մարդ վիրավորվեց։ Նրանք պահանջում էին ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանին, ինչպես նաև երկրի նախագահի հրաժարականը։ «Սասնա ծռերը» զենքը վայր դրեցին և իշխանությանը հանձնվեցին հուլիսի 31-ին։ «Սասնա ծռերը» իրենց ռազմագերի հայտարարեցին, թեև, միջազգային իրավունքի համաձայն, նրանք չեն կարող այդպիսին համարվել։

Լրահոս
0