«Սասնա ծռերից» մեկին ազատել են՝ քաղաքից չբացակայելու պայմանով

© Facebook page Группировка "Сасна Црер"
Группировка Сасна Црер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղաքից չբացակայելու ստորագրությամբ «Սասնա ծռեր» խմբի անդամ Գևորգ Մելքոնյանին ոստիկանությունը ազատ է արձակել։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Գևորգ Մելքոնյանին ազատ են արձակել՝ քաղաքից չբացակայելու ստորագրությամբ։ 

Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване - Sputnik Արմենիա
Արամ Մանուկյանին երկու ամսով կալանավորեցին

Գևորգ Մելքոնյանին զինված խմբի մեկ այլ անդամի՝ Ռուբեն Գրիգորյանի հետ, ոստիկանները դուրս էին բերել գրավված ՊՊԾ գնդից։

Հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խումբը հանձնվեց 15 օր անց։ 

Այդ ընթացքում տեղի ունեցան զինված ընդհարումներ խմբի և ոստիկանների միջև, նաև բախումներ եղան «Սասնա ծռերին» սատարող ցուցարարների և ոստիկանության միջև, տուժեցին նաև լրագրողները։

Раненый член группировки Сасна Црер Ашот Петросян - Sputnik Արմենիա
Ոստիկանները վիրավորել են զինված խմբի երկու անդամի և կրակ բացել սնունդ հասցնող մեքենայի վրա

«Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամները կալանավորվել են։ 

Բոլորին առաջադրվել է նույն մեղադրանքը՝ ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի երրորդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

Նույն մեղադրանքն է առաջադրվել նաև «Սասնա ծռերին» հաց տանող Արթուր Սարգսյանի նկատմամբ։ Հարուցված քրեական գործով ձերբակալվել կամ կալանավորվել էր 47 անձ:

Լրահոս
0