Արթուր Դավթյան. «Լարվածություն չեմ զգում»

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օգոստոսի 6-ին Ռիոյում օլիմպիական մեդալի համար մարմնամարզիկ Հարություն Մերդինյանի հետ միասին կպայքարի նաև Արթուր Դավթյանը:

Օլիմպիական մրցաշարի մեկնարկից առաջ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում մարզիկը նշել է.

«Ինչ որ առանձնահատուկ լարվածություն չեմ զգում: Ինձ համար հերթական մրցաշարն է, որին, ինչպես և մյուս դեպքերում, նախապատրաստվում եմ սովորականի պես: Մրցակիցներիցս մի քանիսին արդեն տեսել եմ, սակայն ինձ համար կարևորը ցատկերի վրա կենտրոնանալն է: Կանեմ ամեն ինչ արդյունք ապահովելու համար»:

 

Լրահոս
0