Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետն ազատվեց աշխատանքից

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արմեն Վաթյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Նոր Նորքի բաժնի պետ Արմեն Վաթյանն աշխատանքից ազատվել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով։

Ներկայացնելով պաշտոնանկության պատճառը` Աշոտ Ահարոնյանը Sputnik Արմենիային ասաց.

«Հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ լինելով պատասխանատու` ոչ պատշաճ է կատարել ծառայողական պարտականությունները, որի հետևանքով եղել են տուժողներ, այդ թվում` լրագրողներ»։

Այս պահին նոր նշանակում այդ պաշտոնում չկա:

Հիշեցնենք, որ երեկ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել էր Էրեբունու բաժնի պետը:

Լրահոս
0