Գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատարի անունը հայտնի է

© ИравабанГенеральная прокуратура Армении
Генеральная прокуратура Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Գևորգ Կոստանյանին ժամանակավորապես կփոխարինի նրա տեղակալը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը։ Այս մասին hայտնում է գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է և ինքը 04.08.2016թ.-ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները:

Գևորգ Կոստանյանը ՀՀ գլխավոր դատախազ էր նշանակվել 2013-ի հոկտեմբերին: 2004-ից մինչ այժմ նա ՀՀ կառավարության լիազոր-ներկայացուցիչն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

 

 

Լրահոս
0