Հակառակորդը 330 կրակոց է արձակել Արցախի ուղղությամբ

© Photo : press office of the MoD of RA / армия оборона Карабах граница военнослужащий НКР
армия оборона Карабах граница военнослужащий НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հրադադարը խախտվել է 25 անգամ, հակառակորդը գործածել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակ։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի-Sputnik. Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարը խախտել է մոտ 25 անգամ։

Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 330 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Լրահոս
0