00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կյանքն առցանց ռեժիմում. Հայաստանից մինչև Ճապոնիա

© Sputnik / Asatur YesayantsСайты онлайн-покупок
Сайты онлайн-покупок - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առցանց առևտուրն աստիճանաբար տարածվում է գործունեության տարբեր ոլորտների վրա։ ԱՊՀ–ում առևտրի այդ եղանակն ավելի ուշ է հայտնվել, քան արևմտյան երկրներում։ Հայաստանի բնակիչները քայլում են ժամանակին համընթաց և ակտիվորեն օգտվում են առցանց գնումներից։

Անի Լիպարիտյան, Sputnik.

Սկզբնական շրջանում Հայաստանում թերահավատորեն էին վերաբերվում ապրանքներ գնելու «անսովոր» մեթոդին։ Պետք էր 100 տոկոսով համոզվել, որ, օրինակ, հարևանը կամ գործընկերն առցանց պատվեր են կատարել, ապրանքը հասել է հասցեատիրոջը և ամենագլխավորը` փողերը հօդս չեն ցնդել։

Երևանում շատ է այն մարդկանց թիվը, որոնք ապրանքներ են պատվիրում ինտերնետ- խանութների միջոցով։ Ես իմ առաջին առցանց գնումը կատարել են երկու տարի առաջ։ Թարթիչաներկ էի պատվիրել համոզվելու համար, որ այն իսկապես տեղ կհասնի։

Պատվերս ստանալուց հետո սկսեցի ավելի արժեքավոր ապրանքներ պատվիրել։ Առայժմ որակից գոհ եմ։ Միակ թերությունն այն է, որ պետք է ավելի քան 20 օր սպասել։

Բայց բոլորի բախտը չէ, որ բերում է. կարող ես ստանալ ուրիշ չափսի կոշիկ կամ վատ որակի վերնաշապիկ։

Այսօր առցանց գնումները սովորական քաղաքացիների և խոշոր գործարարների կենսակերպի անբաժանելի մասն են դարձել։

Ուզու՞մ ես շապիկ գնել Ավստրալիայից կամ անվադողեր հենց Գերմանիայից, խնդիր չէ։ Պարզապես պետք է գործի դնես դեբետային կամ կրեդիտ քարտդ, էկրանի մոնիտորին լրացնես մի քանի տող, և վերջ։ Մի քանի օր կամ շաբաթ անց անհրաժեշտ ապրանքը քոնը կլինի։ Ավելի լավ կլինի, եթե առցանց գնումների համար նախատեսված առանձին քարտ ունենաս։

Լուցկուց մինչև տաքսի

Վերջին տարիներին Հայաստանում ինտերնետային առևտուրը նոր թափ է առնում։ Տեղի վաճառողները պնդում են, որ այս ոլորտում գործողությունների քանակի ցուցանիշներն անհավանական արագ են աճում։

Ավելին, այժմ մենք ոչ միայն արտասահմանյան, այլ նաև հայրենական արտադրության ապրանքներ պատվիրելու հնարավորություն ունենք։

Հատկապես տարածված է ռեստորանների ցանցից պատվեր կատարելը։ Հատկապես մայրաքաղաքի բնակիչների զբաղվածությունը ժամանակի հետ ավելի է մեծանում, դրան զուգահեռ աճում է նաև առցանց պատվերի պահանջարկը։

Կարելի է ուզածդ ապրանքը գնել ու տաքսի պատվիրել գրասենյակում կամ տանը նստած։

Այժմ դիտարկենք ինտերնետ առևտրի դրական և բացասական կողմերը վաճառողի և սպառողի տեսանկյունից։

© Sputnik / Asatur YesayantsԱռցանց խանութի կայք
Сайты онлайн-покупок - Sputnik Արմենիա
Առցանց խանութի կայք

Դրական կողմերը

Ժամանակի և էներգիայի տնտեսում

Վառելիքի տնտեսում

Վաճառողը մեծ փողեր չի վճարում խանութի վարձակալության համար

Խանութ հասնելու համար չեք հայտնվի խցանումների մեջ

Գնային մոնիտորինգը

Ապրանքների տեսականին ավելի մեծ է, քան սովորական խանութում

Ապրանքը կոնկրետ հասցեով առաքելու հնարավորություն։ Այդպես դուք տնտեսում եք ժամանակը, փողը և այլ մարդկային ռեսուրսները, օրինակ, եթե պետք է շնորհավորեք մտերիմներին տոնի առթիվ։

Հերթերի բացակայությունը

Վաճառողների մասին օգտատերերի կարծիքները

Աճուրդները

Բացասական կողմեր

Ապրանքի հետ անձնական շփումի հնարավորության բացակայությունը

Հագուստի որակի և չափերի հետ կապված անհանգստությունը

Սպասման սթրեսը

Վաճառող-խորհրդատուի «կպչունությունը»

Ապրանքի առաքման ուշացումը կամ վնասված ապրանքը

Ապրանքը վերադարձնելու դեպքում դուք պետք է ավելի երկար սպասեք

Մյուս կողմից լավ է, որ ոմանց համար սահմանափակող դեր է ունենում բանկային քարտի վրա առկա կոնկրետ գումարը։ Բայց մյուս կողմից, «առևտրային ազարտի» պատճառով շոպոհոլիկ դառնալու մեծ վտանգ կա։ Ձեր առջև ապրանքների հսկայական տեսականի կա, և դուք պետք է հստակ հասկանաք, որ պետք է մտածեք յուրաքանչյուր գնումը կատարելիս։ Հաճախ մարդն էյֆորիայի մեջ պատվիրում է այն, ինչ իրեն ապագայում երբեք պետք չի լինում։

Լրահոս
0