Էջմիածնում հոսանքահարված տղամարդը մահացել է

© Sputnik / Юрий Лашов /  / Անցնել մեդիապահոցГлава МЧС РФ В.Пучков передал новую технику крымским спасателям
Глава МЧС РФ В.Пучков передал новую технику крымским спасателям - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օգոստոսի 8-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արագած զանգվածի թիվ 3 շենքի մոտակա թիվ 101 էլ. ենթակայանի հետնամասում:

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.02-ին, մարվել՝ 14.07-ին: Այրվել է 50 ք.մ խոտածածկույթ, մոշի թփուտներ, դեկորատիվ ծառ և 30 գ.մ էլ. մալուխ:

Հրշեջ-փրկարարները նկատել են էլ. ենթակայանի մոտակա ավտոտնակի տանիքին ընկած Ա. Մ.-ին (ծնվ.1960թ.), որը նախնական տվյալներով հոսանքահարվել է. հրշեջ-փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ա.Մ.-ին, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

 

Լրահոս
0