Մոսկվայի կենտրոնից գողացել են Գրիգոր Լուսավորչի արձանը

© Sputnik / Валерий Шустов / Անցնել մեդիապահոցВид на Московский Кремль и Большой Москворецкий мост
Вид на Московский Кремль и Большой Москворецкий мост - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Ֆրիդրիխ Սողոյանի հեղինակած քանդակի արժեքը 120 հազար ռուբլի է գնահատվում:

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Անհայտ անձը Մոսկվայի կենտրոնում գտնվող արվեստանոցից գողացել է սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը, որի հեղինակը Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Ֆրիդրիխ Սողոյանն է: Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել իրավապահ մարմինների աղբյուրը:

Կիրակի` օգոստոսի 7-ին, ոստիկանությանն է դիմել Ռուսաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի որդին և հայտնել, որ Մոսկվայի կենտրոնից` Ուսպենսկի նրբանցքում գտնվող ստեղծագործական արվեստանոցից գողացել են հոր հեղինակած «Գրիգոր Լուսավորիչ» քանդակը:

Նրա խոսքով՝ հանցագործությունը կատարվել է հինգշաբթի կամ ուրբաթ օրերին: Քանդակի արժեքն իրավապահները 120 հազար ռուբլի (մոտավորապես 1800 դոլար) են գնահատել:

ՆԳՆ-ի Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հաստատել են միջադեպի փաստը` նշելով, որ ոստիկանությունը ստուգում է իրականացնում:
«Օգոստոսի 7-ին, մոտավորապես 00:40-ին քաղաքացին ոստիկանությանն է դիմել` հայտնելով, որ գիպսե քանդակ են գողացել Ուսպենսկի նրբանցքից: Տեղի ունեցածի փաստի առնչությամբ ստուգում է իրականացվում, որի արդյունքում կարող է ընթացակարգային որոշում կայացվել», — ասել է հերթապահ սպան:

Լրահոս
0